«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանի խոսքով՝ հայ-թուրքական արձանագրությունները փորձ էին այլ ուղու վրա տեղափոխելու հայ-թուրքական հարաբերությունները, որը սակայն հնարավոր չէր: Նա, լրագրողների հետ հանդիպմանը վերլուծելով Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրություններից հետո երկու երկրներում եղած հարաբերությունների մակարդակը, նշեց, որ ակնհայտ է, քանի դեռ ԼՂ հարցը չի լուծվել, ապա այդ հարաբերությունների բարելավվում սպասել չի կարելի:
«Սահմանների բացումն էլ իր մեջ շատ մեծ կասկածներ է պարունակում, թե ինչքանով վիճակը կլավացնի,- ասաց նա՝ հավելելով, որ ինքը սպասում է, որ ՀՀ նախագահի կողմից չեղարկվի արձանագրությունների տակ դրած ստորագրությունը:










































