Ամերիկյան մեդիահոլդինգ New York Times Company-ին պատկանող International Herald Tribune թերթը վերանվանվել է International New York Times: Երկուշաբթի օրը Փարիզում տեղակայված անգլալեզու պարբերականը վերջին անգամ է հրատարակվել հին անվամբ՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Թերթի վերանվանման մասին որոշումն ընդունվել է փետրվարին:
«Թվային հեղափոխությունը ԱՄՆ առաջատար թերթերից մեկը՝ New York Times-ը, դարձրել է աշխարհում ամենահայտնի նորությունների աղբյուրներից մեկը: Մենք ցանկանում ենք օգտվել այդ հնարավորությունից՝ ընդլայնելու համար արևմտյան լսարանը, բաժանորդների և գովազդատուների թիվը: Հարմար պահ է International Herald Tribune-ը International New York Times վաերանվանելու համար՝ գլոբալ միասնական մեդիա ապրանքանիշ ստեղծելու նպատակով»,- ասել է New York Times-ի գործադիր տնօրեն Մարք Թոմփսոնը: