Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ընդունել է ԵՄ անդամ-երկրների դեսպաններին, հայտնում է «Գրուզիա Օնլայն»-ը:
«Մենք բոլորս ընդունում ենք, որ նրանում, որ Վրաստանը եվրոպական գոծընթացի լիարժեք անդամ դառնա, շատ ակնհայտ խոչընդոտներ են երևում մեր հյուսիսային հարևանի՝ Ռուսաստանի Դաշնության կողմից: Վրաստանի տարածքների օկուպացիայով Ռուսաստանը մտադիր էր հիմնականում մեկ նպատակի հասնել՝ կանգնեցնել բարեփոխումները, ժողովրդավարական գործընթացը և Վրաստանի ինտեգրումը: Կարծում եմ՝ այս տեսանկյունից միակ ճիշտ որոշումը մայրցամաքի տնտեսական, քաղաքական, ժողովրդավարական գործընթացների ուժեղացմանն ուղղված քաղաքականության ձևավորումն էր»,- հայտարարել է Մարգվելաշվիլին հանդիպման ընթացքում:
Վրաստանի նախագահն իր երկրի բոլոր եվրոպացի գործընկերներին շնորհակալություն է հայտնել Վրաստանին կայուն աջակցության, նաև Վրաստանի համար լայն բացած համագործակցության դռների համար:
«Հուսով ենք՝ Ռուսաստանի քաղաքականությունը բացահայտորեն կդատապարտվի»,- ասել է Մարգվելաշվիլին: