«Չեմ կարծում՝ հասարակությանը շատ է հետաքրքրում, թե ով է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ին։ Մարդկանց հետաքրքրում է իրենց կենսամակարդակը, ապահովված լինելը՝ իսկ այդ առումով էական փոփոխութուններ չեն լինի։ Հակված չեմ, որ 2018-ին հասարակական, քաղաքական, տնտեսական կյանքում շեշտակի փոփոխություններ կլինեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գերագույն խորհրդի պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։
Մեր զրուցակցի կարծիքով՝ ՀՀԿ-ի մեծամասնության համար ցանկալի է, որ վարչապետ լինի Սերժ Սարգսյանը. «Ենթադրում եմ, որ մեծամասնությանը ձեռնտու կլինի, որ Սերժ Սարգսյանը լինի վարչապետ՝ այլ խնդիր է, նա կցանկանա՞, թե՞ ոչ։ Խոսքը ՀՀԿ-ի և Դաշնակցության մասին է։ Այդ դեպքում փոփոխություններ քիչ կլինեն, խաղի կանոնները չեն փոխվի։ Այդ մարդկանց հետաքրքրում է ավելի շատ իրենց վիճակը, քան հասարակության»,- կարծում է Խաչատրյանը։
Ըստ նրա՝ «Ծառուկյան» դաշինքն էլ շահագրգռված չէ, որ փոփոխություն լինի. «Կամ եթե փոփոխություն լինի՝ մի քիչ էլ իրենց ապահովվածությունը երաշխավորող անձնավորություն լինի։ Բայց կամ չունի՝ ով կլինի, «ինչ կլինին» ավելի կարևոր է։ Այն վիճակը, որ մենք այսօր ունենք՝ պահանջ ունի փոփոխությունների։ Պակաս պատասխանատու չէ նաև հասարակությունը, բոլորը մեղավորներ են փնտրում, բայց ամեն մեկն իրեն հարց պետք է տա՝ իսկ ինքը ճի՞շտ է ապրում»,- ընդգծեց Վիգեն Խաչատրյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:










































