«Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը Instagram-ում հրապարակել է գործարար Բորիս Բերեզովսկու գերեզմանի լուսանկարը։ Այն գտնվում է անգլիական Սուրեյ կոմսության Բրուկվուդ գերեզմանատանը։
«Այսպիսի տեսք ունի Բորիս Բերեզովսկու գերեզմանը նրա մահից 4 տարի անց»,-գրել է լրագրողը։
Հրապարակումը մեկնաբանող օգտատերերը նշել են, որ գերեզմանը գտնվում են չխնամված վիճակում։
«Մղձավանջ, ասես միայնակ տատիկ/պապիկ»,-հավելել է օգտատեր aapolyansky-ն։
Բորիս Բերեզովսկին, ով գաղթել էր Մեծ Բրիտանիա 2000 թվականի վերջին, մահացած է գտնվել 2013 թվականի մարտի 23-ին Վինձորից ոչ հեռու գտնվող Ասկոտ գյուղի իր տան լոգարանում։ Ոստիկանության տվյալներով՝ 67-ամյա գործարարն ինքնասպանություն է գործել։ Արդյունքում պարզվել է, որ ինքն իրենից հետո իշխանությունների առջև թողել է 46 մլն ֆունտի հարկային պարտավորություն, և նրա ունեցվածքի արժեքը բավարար չէ այդ գումարը փակելու համար։











































