2001 թվականին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշատում տեղի ունեցած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-լեհաստան հանդիպումը նշանավորվել էր նաև կողմերի միջև բռնկված ծեծկռտուքով:
Խաղավարտին մոտ թե հայերի և թե լեհերի նյարդերը վերջնականապես տեղի տվեցին և մրակիցները սկսեցին հաշիվ պարզել բռունքցների օգնությամբ: Հայաստանի հավաքականը խաղն ավարտել էր 8 ֆուտբոլիստներով: Դաշտից հեռացվել էին Ալբերտ Սարգսյանը, Ֆելիքս Խոջոյանն ու Հայկ Գևորգյանը:
Հիշեցնենք, որ այս խաղում Հայաստանի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի խփած գոլի շնորհիվ մերոնք խուսափել էին պարտությունից հանդիպումն ավարտելով 1:1 հվով:











































