«Մտահոգություն է այնքանով, որ երևույթը տգեղ է, այլ մտահոգություն բացարձակապես չկա»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի՝ ազգային դիմադրության ճակատ ձևավորելու և Զարուհի Փոստանջյանի՝ համազգային ընդվզման կոչերին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Ասել, որ հայտարարություններ կատարողները այն անձինք են, ովքեր կարող են հնարավորություն ունենալ ժողովրդական ընդվզման ճակատ ստեղծելու, իհարկե այդպես չէ»,- ասաց նա՝ նշելով, որ հանրությունը չի աջակցի այս նախաձեռնություններին:
Գագիկ Մելիքյանն անդրադարձավ օրերս սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի քննադատություններին. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր ոք պետք է զբաղվի իր աշխատանքով՝ ուրիշներին քննադատելու փոխարեն»:











































