ԱՄՆ իշխանությունները հանձնարարել են արտաքսել Վաշինգտոնում Կուբայի դիվանագիտական առաքելության 15 աշխատակցի՝ ի պատասխան Հավանայում ամերիկացի դիվանագետների նկատմամբ կատարված «ակուստիկ հարձակման»։ Այս մասին հայտնել է Պետդեպի ներկայացուցիչը։
«15 աշխատակիցները պետք է լքեն ԱՄՆ-ը։ Դա ազդանշան չէ Կուբայի հետ մեր փոխգործակցության փոխման մասին…Այդ որոշումը հիմնված է այն բանի վրա, որ Կուբան չի կարողանում ապահովել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների անվտանգությունը»,-պարզաբանել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը։
Նրա խոսքով՝ Կուբայի դեսպանատան անձնակազմը պետք է լքի դիվանագիտական առաքելության տարածքը 7 օրվա ընթացքում։ Ավելի վաղ Վաշինգտոնը հետ էր կանչել Հավանայում ԱՄՆ դեսպանատան բոլոր աշխատակիցներին՝ անհայտ ծագման հիվանդության պատճառով։










































