«Հաայաստանի հավաքականը հարկ եղած դեպքում կարողանում է համախմբվել և կոլեկտիվ ֆուտբոլ ցուցադրել: Կարող եմ ասել, որ Հայաստանն անկանխատեսելի մրցակից է:
Հայերը Երևանում 0:5 հաշվով Ռումինիային պարտվելուց մի քանի օր անց Վարշավայում արժանի դիմադրություն ցույց տվեցին և կարող էին նույնիսկ հաղթել: Այդ խաղում մենք կենտրոնացել էինք մրացակցի մի քանի ֆուտբոլիստների վրա: Դա այնքան էլ ճիշտ մարտավարություն չէ: Մխիթարյանին լավ եմ ճանաչում, մենք խաղընկերներ ենք եղել: Նրա դերը մեծ է Հայաստանի հավաքականում, բայց պետք չէ սևեռվել Մխիթարյանի և այլ ֆուտբոլիստների վրա: Անկախ ամեն ինչից մենք պետք է խաղանք մեր խաղը և հաղթենք:
Մեզ համար շատ ավելի կարևոր են մեր խնդիրներ որոնք լուծելու դեպքում Երևանից կվերադառնանք երեք միավորով»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է ֆուտբոլի Լեհաստանի ազգային հավաքականի առաջատար Ռոբերտ Լևանդովսկին: Վերջինս Դորտմուդի «Բորուսիայում» խաղացել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայնա աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը:











































