Թուրքիայի և Իրաքյան Քրդստանի հարաբերությունները կնորմալանան, եթե Էրբիլը հրաժարվի սեպտեմբերի 25-ին անցկացված հանրաքվեից: Այս մասին ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն Anadolu գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Իրաքյան Քրդստանի ղեկավարության համար դեռ ուշ չէ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար:
Ըստ Չավուշօղլուի՝ Թուրքիայի հետ սահմանի հսկիչ-անցակետն իրաքյան կողմից Բաղդադը պետք է վերահսկի:






































