Սիրիայում ՌԴ Օդատիեզերական ուժերը ոչնչացրել են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման օտարերկրացի վարձկանների հավաքագրման ու նախապատրաստման կենտրոնը, նաև Հյուսիսային Կովկասից մոտ 40 գրոհայինների։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Կոնաշենկովի խոսքով՝ ոչնչացվել է նաև ահաբեկիչների դիպուկահարային շարժական խումբը, 3 հրամանատարական կետ, 9 հենակետ, 8 տանկ, 3 հրետանային սարք, 17 արտաճանապարհային մեքենա՝ գնդացիրներով ու զենիթային սարքավորումներով։
«Շնորհիվ ՌԴ Օդատիեզերական ուժերի ավիացիայի արդյունավետ գործողությունների՝ սիրիական զորքերը շարունակում են ԴԱԻՇ-ի գրոհայիններից տարածքներ ազատագրել Եփրատ գետի երկայնքով»,-եզրափակել է Կոնաշենկովը։











































