ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպությունը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ։ Այս մասին հայտնում է SITE Intelligence Group-ը՝ հղում անելով ահաբեկիչների կողմից վերահսկվող Amaq գործակալությանը։
Բազմության ուղղությամբ կրակ բացողը եղել է 64-ամյա Ստիվեն Պադոկը, ով նախկինում դատվածություն չի ունեցել և չի հայտնվել իրավապահների տեսադաշտում։ Նա բնակվել է Լաս Վեգասից ոչ հեռու, և ենթադրաբար աշխատել որպես հաշվապահ կամ աուդիտոր։









































