Ֆուտբոլի Վրաստանի առաջնությունում ողբերգական դեպք է տեղի ունեցել:
«Զուգդիդի» ակումբի 31-ամյա դարպասապահ Շոթա Մամինաշվիլին «Վիտ Ջորջիայի» հետ խաղից առաջ` նախավարժանքի ժամանակ կորցրել է գիտակցությունը: Հիվանդանոց տեղափոխվելուն պես Մամինաշվիլին մահացել է:
Վերջինը Վրստանում ճանաչված ֆուտբոլիստ էր և կարիերայի մեծ մասն անց է կացրել Բաթումիի «Դինամոյում»:









































