Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին, հայտնել է քաղաք-էմիրության քաղաքապետարանը։
43.6 մլն դոլար արժողությամբ նախագիծը, որը սկսվել էր 2013 թվականին, պետք է պաշտոնապես ավարտվեր դեռևս 2015 թվականին, սակայն հետաձգվել է։
Շրջանակի բարձրությունը կազմում է 150 մետր, լայնությունը՝ 93 մետր։ Կառույցը գտնվում է Zabeel Park այգում։ Շրջանակի մի կողմից տեսարան կբացվի դեպի Դուբայի ժամանակակից հատված, մյուս կողմից՝ դեպի հին հատված։
Կառույցի առաջին հարկում կտեղակայվի թանգարան և ցուցասրահ։ Վերելակով հնարավոր կլինի վեր բարձրանալ, որտեղից բացվում է տեսարան քաղաքի վրա։ Տոմսերը հնարավոր կլինի ձեռք բերել բջջային հավելվածի միջոցով։ Տոմսերի արժեքի մասին չի հաղորդվում։












































