Բրիտանական բժշկական The Lancet ամսագիրը հրապարակել է սենսացիոն տեղեկություն Պաղեստինի ազգային վարչակազմի նախագահ Յասիր Արաֆաթի թունավորման մասին:
Ամսագրի տվյալներով՝ Շվեյցարիայում անցկացված ճառագայթային փորձաքննությունը ապացուցել է, որ Արաֆաթի մեզում, թքի ու արյան մեջ առկա է պոլոնիում-210-ի բարձր պարունակություն:
Հետազոտողները փաստորեն հաստատել են այն վարկածը, որ Յասիր Արաֆաթը կարող էր թունավորված լինել, ինչի պատճառով էլ նա մահացել է:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին Հորդանան գետի Արևմտյան ափի վարչական կենտրոնում՝ Ռամալայում, իրականավել էր Արաֆաթի աճյունի արտաշիրիմում: Նպատակն էր ճշտել վերջինիս մահվան իրական պատճառները, երբ նրա անձնական իրերում հայտնաբերվել էր ռադիոակտիվ պոլոնիում՝ գրում է «Ռուսկայա գազետան»: