Շաբաթ օրը մի շարք հանցագործությունների մեղադրանքով ձերբակալվել է Կոլումբիայի Լա-Գուախիր դեպարտամենտի նահանգապետ Ֆրանսիսկո Գոմեսը: Այս մասին հայտնել են երկրի դատախազությունում՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ Գոմեսը հավանաբար մասնակցել է 1997-2000-ին շրջանային օրենսդիրների ժողովի 3 անդամների սպանության կազմակերպմանը: Նա նաև մեղադրվում է Կոլումբիայի Միացյալ ինքնապաշտպանական ուժերի (ՄԻՈՒ) գործունեությանը մասնակից լինելու մեջ, որը ամենամեծ աջ կիսառազմական միավորումներից է:
Գոմեսը նահանգապետ է ընտրվել «Արմատական փոփոխություններ» կուսակցության կողմից: Անցած ուրբաթ օրը Գոմեսին հեռացրել են քաղաքական շարժումից հանցավոր աշխարհի հետ կապերի համար: