Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ՖԻՖԱ-ի և ՈԻԵՖԱ-ի նախագահներ Զեպ Բլատերին ու Միշել Պլատինիին։
Հանդիպման ժամանակ Ալիևը մեծ կարևորություն է տվել նրան, որ ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո Զեպ Բլատերն իր առաջին արտասահմանյան այցը հենց Ադրբեջան կատարեց։
Բլատերն ու Պլատինին մասնակցել են ադրբեջանական ֆուտբոլի ստեղծման 100-ամյակին, նաև՝ Dalga («Ալիք») մարզական արենայի բացման արարողությանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նշվում էր, թե այդ մարզադաշտը տեղավորելու է 65,000 հանդիսական։










































