Իրաքյան Քրդստանի տարածքում ապրող հայերը հիմնականում «այո» են քվեարկել սեպտեմբերի 25-ին անցկացված՝ ինքնավարության անկախության հանրաքվեի ժամանակ: Այս մասին «Ակօս»-ին ասել է Քրդստանի նախկին խորհրդարանական (2009-2013) Արամ Շահին Բաքոյանը։
Քրդական ինքնավարությունում ապրող մոտ 4000 հայերից քվեարկելու իրավունք ունի միայն 650-ը։ Նա նշել է, որ այնտեղ ապրող հայերի մեծ մասը հայերեն չգիտի, խոսում է քրդերեն կամ արաբերեն։
Բաքոյանի խոսքով՝ տեղի հայերը լավ հարաբերություններ ունեն քրդական ղեկավարության հետ և համարում են անկախությունը նշանակալից փոփոխություն։








































