Միլանի «Ինտեր»-ը պատրաստ է «Արսենալ»-ին առաջարկություն անել Սեսկ Ֆաբրեգասին ձեռք բերելու համար: Այս մասին գրում է Daily Mirror-ը:
Իտալական ակումբի նախագահ Մասսիմո Մորատտին իսպանացու համար պատրաստ է վճարել 56 մլն. եվրո:
Հիշեցնենք, որ Ֆաբրեգասի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնա»-ն և «Մանչեսթեր Սիթի»-ն: Վերջինս ֆուտբոլիստի համար առաջարկում է 60 մլն. ֆունտ ստերլինգ:







































