Ուրբաթ օրը Ճապոնիայի շատ վայրերում անսովոր շոգ էր: Տոկիոյում վերջին 138 տարվա մեջ գրանցվել է հոկտեմբերի համար ամենաբարձր ջերմաստիճանը: Այս մասին հաղորդում է NHK հեռուստաալիքը:
Ինչպես հաղորդում են օդերևութաբանները, այդ օրը տաք և խոնավ օդային զանգվածները օդի ջերմաստիճանը բարձրացրել են Ճապոնիայի արևելյան և արևմտյան մասերում:
Տոկիոյի կենտրոնական հատվածում օդի ջերմաստիճանը ցերեկը հասել է 30.2 աստիճանի: