Չինաստանի պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանը ուրբաթ օրը Բանկոգում հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է Թաիլանդի հետ բանակցություններ վարել՝ սովորական անձնագիր ունեցողների համար անցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:
Լի Կեցյանն այս մասին հայտարարել է Թաիլանդի խորհրդարանում ելույթ ունենալիս՝ հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Նրա խոսքերով` անցագրային ռեժիմը չեղյալ հայտարարելը «կնպաստի 2 երկրների միջև անհատական և մշակութային փոխանակմանը, ինչպես նաև զգալի օգուտ կբերի երկու երկրների ժողովուրդներին»: