Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին խորհրդարանի առջև իր ելույթում հայտարարել է, որ Բաղդադն օրենքի և սահմանադրության ուժով իր վերահսկողության տակ կվերադարձնի ինքնավար Իրաքյան Քրդստանը։ Երկուշաբթի ինքնավար տարածաշրջանում անցկացվել է անկախության հանրաքվե։ Ալ-Աբադին կարծում է, որ չի կարող պայքար լինել հայրենիքի որդիների միջև։
Բացի այդ, նա կոչ է արել քրդերին հրաժարվել ինքնավարության սահմաններից դուրս իրենց վերահսկողության տակ հայտնված շրջաններից։ Ալ-Աբադին ընդգծել է, որ Բաղդադը մտադիր չէ հաշտվել քվեարկության արդյունքների հետ։
Հաղորդվում է, որ Իրաքի խորհրդարանը հանձնարարել է կառավարությանը երկխոսության մեջ չմտնել քրդերի հետ մինչ հանրաքվեի արդյունքների չեղարկումը։










































