ՄԱԿ-ում ներկայացվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Վիճակագրության ինստիտուտի հետազոտությունը, որում խոսվում է աշխարհում «կրթական ճգնաժամի» մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Համաձայն փաստաթղթի՝ դպրոցական տարիքի ավելի քան 600 մլն երեխա չունի մաթեմատիկայից տարրական գիտելիքներ, ինչպես նաև չի կարողանում կարդալ։

Կրթությանը հասանելիություն չունեցող երեխաների մեծ մասը բաժին է ընկնում Աֆրիկայի երկրներին (հիմնականում Սահարայից հարավ), ինչպես նաև Կենտրոնական և Հարավային Ասիային։ Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում երիտասարդների միայն 14 տոկոսը չունի կրթության տարրական մակարդակ։
Զեկույցում նշվում է, որ այդ իրավիճակը տանում է այն բանին, որ նրանք մեծանալով ստանում են ցածր վարձատրվող և ոչ անվտանգ պայմաններով աշխատանք։









































