Saturday, 20 06 2026
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ

Երևանում մեկնարկել է երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը

Երևանում սեպտեմբերի 26-ին մեկնարկեց «Բռնությունը փոխարինենք սիրով» երեխաների հանդեպ բռնության դեմ ուղղված հնգամյա արշավը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`արշավի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում երեխայի հանդեպ բռնության կանխարգելմանը, վերացմանը և բռնության ենթարկված երեխայի համակողմանի վերականգմանը:

Նախաձեռնող խմբի անդամ, «Վորլդ Վիժն Հայաստանի» տնօրենժիրայր  Էդիլյանը նշել է, որ արշավը  մի շարք կազմակերպությունների հետ պայքարելու է երեխաների նկատմամբ բռնության դեմ: Նրա խոսքով` Հայաստանի վիճակագրական տվյալները մտահոգության տեղիք են տալիս:

Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-16 թթ.) համաձայն, 1-14 տարեկան տասը երեխայից յոթը հետազոտության նախորդ 30 օրերի ընթացքում ենթարկվել են  հոգեբանական կամ ֆիզիկական որևէ պատժի: Երեխաների 65 տոկոսը ենթարկվել է  հոգեբանական ագրեսիայի, իսկ 38 տոկոսը` ֆիզիկական պատժի որևէ տեսակի:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը կարևորել է այս արշավի կազմակերպումը և նշեց, որ նախարարության առաջնային նպատակներից է երեխաների իրավունքների պաշտպանությունը, նրանց նկատմամբ բռնության վերացումը և կանխարգելումը:

«Պետական կառավարման մարմինները ունեն համապատասխան գործիքներ, այդ թվում՝ նաև օրենսդրական գործիքներ այդ բռնությունները կանխարգելելու ուղղությամբ: Արդարադատության նախարարությունը հստակ քայլեր է ձեռնարկում երեխաների իրավունքների պաշտպանության, ինչպես նաև նրանց համար անվտանգ և բարենպաստ պայմանների ստեղծման ուղղություններով:  Դրանցից է անչափահասների արդարադատության խորհուրդը, որտեղ փորձ է արվում երեխաներին առնչվող խնդիրների լուծում գտնել: Դա մի հարթակ է, որտեղ քննարկվում են բոլոր այն խնդիրները, որոնք երեխաները ունենում են շփվելով իրավապահ համակարգի հետ»,- ասաց Քրմոյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սոնա  Հարությունյանի խոսքով` Կառավարության կողմից լուրջ քայլեր են իրականացվում՝ ուղղված երեխաների նկատմամբ բռնության դեմ:

«Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախաձեռնել է  լուրջ բարեփոխումներ՝ ուղղված երեխայի շուրջօրյա հաստատությունների վերակազմակերպմանը, այլընտրանքային ծառայությունների ներդրմանը և կենսաբանական ընտանիքների աջակցությանը»,- ասաց Հարությունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում