Հունիսի 4-ի երեկոյան միջին քաշային կարգում ցայժմ անպարտելի հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը առավելության հասավ Սաուլ Ռոմանի նկատմամբ և տիրացավ WBC վարկածով արծաթե գոտուն:
Վանես Մարտիրոսյանից ընդամենը 7 ռաունդ պահանջվեց մեքսիկացի անվանի մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Նշենք, որ սա Վանեսի 30-րդ անընդմեջ հաղթանակն էր պրոֆեսիոնալ ռինգում: