Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ է Ռուսաստանից վերցնել Կալինինգրադի շրջանը և «դրանից ծաղկող դրախտ ստեղծել»՝ հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Ես համարում եմ, որ դա մեր հողն է: Այդ բառի լավ իմաստով: Եթե վաղը հնարավոր լիներ վերցնել Կալինինգրադը, ապա՝ մեծ հաճույքով»,- նշել է Լուկաշենկոն:
Լուկաշենկոյի խոսքերով՝ ինքը նման առաջարկություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ վերջինիս հետ ինքնաթիռով թռիչքի ժամանակ:
«Ես Վլադիմիր Վլադիմիրովիչին ասում եմ՝ լսիր, տուր այս ու այս հողերը: Ես ասում եմ, որ հարկավոր չէ դրանք մեր սեփականությանը հանձնել: Մենք դրանք կվարենք ու գյուղատնտեսությամբ կզբաղվենք»,- հավելել է Լուկաշենկոն:







































