Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF/IBO/WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոն հայտարարել է, որ պատրաստ է ռևանշի հնարավորություն տալ Ռուսաստանի ներկայացուցիչ Ալեքսանդր Պովետկինին:
Մենամարտը կարող է կայանալ Կիևում: Վլադիմիրը հայտարարել է, որ եթե Պովետկինը համաձայնի կրկին մենամարտել, ապա ինքը պատրաստ է ռինգում հանդիպել նրան:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած մենամարտն ավարտվել է Կլիչկոյի հաղթանակով՝ մրցավարների միաձայն որոշմամբ, 119:104 հաշվով:






































