Thursday, 25 06 2026
Ղալիբաֆը սահմանեց․ Ադրբեջանը Իրանի բարեկամն է
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Հայերենը Քրդստանի անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում չընդգրկելու պատճառը հայտնի է

Իրաքյան Քրդստանը անկախության հանրաքվեի քվեաթերթիկներում հայերենի՝ որպես պետական լեզվի, չընդգրկելը կապում է տեխնիկական խնդիրների հետ: Սեպտեմբերի 23-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց թուրք-քրդական  հակամարտության  հարցերով փորձագետ  Կարեն Հովհաննիսյանը: Նրա խոսքով` Իրաքի քրդական ինքնավար շրջանում հայերենը եղել է որպես պետական լեզու տարածաշրջանային մակարդակով, իսկ քրդական ինքնավար շրջանում համապետական լեզուներն եղել են քրդերենը և արաբերենը:

«Իրաքի քրդական ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանին օգոստոսի 30-ին հայտարարել էր, որ անկախ Քրդստանի պետական լեզուներն են լինելու քրդերենը, արաբերենը, թուրքմեներենը, ինչպես նաև հայերենը, դրանից հետո երկու անգամ վերահստատեց իր ասածները, սակայն Քրդստանի անկախության հանրաքվեի տպագրված քվեաթերթիկներում հայերենն ընդգրկված չէր, և դա այն դեպքում, երբ մնացած չորս լեզուներն առկա էին: Պաշտոնական Էրբիլը նշել է, որ այս խնդիրը կապված է տեխնիկական պատճառների հետ` հարց էր ծագել արևմտահայերեն, թե արևելահայերեն ընդգրկել քվեաթերթիկներում: Ցավոք, Իրաքյան Քրդստանում ապրող հայերի մեծ մասը հայերեն խոսել չգիտի»,- ասաց փորձագետը:

Փորձագետը նշեց, որ Քրդստանում հայերի թվի վերաբերյալ ստույգ տվյալներ չկան:

«2000 թվականից Իրաքում բնակվող հայերը տեղափոխվեցին դեպի Հյուսիսային Իրաքի քրդական տարածքները, քանի որ այն քրիստոնեական ժողովրդի համար շատ ավելի բարենպաստ էր: Նույնը տեղի է ունեցել Սիրիայի ճգնաժամի ժամանակ, որտեղ Սիրիայի սահմանամերձ տարածքներում բնակվող հայերը տեղափոխվեցին Իրաքյան Քրդստանի տարածք: Չնայած, որ հայերը հաստատվել են Քրդստանում, նրանք մինչև այժմ չունեն քաղաքացիություն, այսինքն` չունեն ընտրելու իրավունք: Ընտրելու իրավունք ունեն միայն 19-րդ դարում տեղափոխված հայերը, ովքեր հիմնականում բնակվում են Քիրքուկ նահանգում»,- ասաց Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում