Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում մասնակցում է «Մեծ սաղավարտի»-ի 6-րդ մրցաշարի եզրափակիչին:
4-րդ տուրից հետո Արոնյանն Անգլիայի ներկայացուցիչ Մայքլ Ադամսի հետ կիսում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը:
1. Լևոն Արոնյան – 6 միավոր
1. Մայքլ Ադամս – 6
3. Մաքսիմ Վաշիե Լագրեյվ – 5
4. Շահրիար Մամեդյարով – 3








































