Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն մեկնաբանել է Իսպանիայի ընտրանու մարզչական շտաբի որոշումը` «Ատլետիկո»-ի ֆուտբոլիստ Դիեգո Կոստային թիմի կազմում ընդգրկելու վերաբերյալ:
Ռոնալդոն նշել է, որ ուրախ կլիներ, եթե հնարավորություն ունենար Բրազիլիայի ազգային թիմի կազմում ընդգրկել որոշ օտարերկրացի ֆուտբոլիստների:
«Ուրախ կլինեի, եթե Բրազիլիայի հավաքականում հանդես գային Լիոնել Մեսսին կամ Քրիշտիանու Ռոնալդուն»,-նշել է Ռոնալդոն:
Հիշեցնենք` Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պայքարում է, որ Կոստան Իսպանիայի հավաքականում հանդես գալու հնարավորություն չստանա:








































