Լոնդոնյան երկու ակումբներ` «Չելսի»-ն ու «Արսենալ»-ը, հետաքրքրվում են «Բարսելոնա Բ»-ի հարձակվող Անտոնիո Սանաբրիայով:
Վերջին շրջանում 17-ամյա պարագվայցու տրանսֆերը գնելուն մոտ էր «Ուդինեզե»-ն, սակայն վերջին պահին գործարքը ձախողվեց:
Սանաբրիան «Բարսելոնա»-ի ակադեմիա է եկել 13 տարեկան հասակում` 2009 թվականին: Նրան խաղաոճով համեմատում են Կարիմ Բենզեմայի հետ:
Նա նույնիսկ արդեն հասցրել է հանդիպում անցկացնել Պարագվայի ազգային հավաքականի կազմում:





































