Շվեդական օրենսդրությունը լրտեսության համար պատժամիջոցների առումով կխստացվի: Օրինագիծը նախատեսում է երկու տեսակ լրտեսության սահմանազատում:
Առաջին առաջարկը վերաբերում է, այսպես կոչված, «փախստականների նկատմամբ լրտեսությանը»: Հիմա դա առաջարկում են անվանել «ապօրինի գործողություն», և նման գործողության համար պատիժը կլինի ազատազրկում, այլ ոչ թե գումարային տուգանք, ինչպես ներկայումս: Այդ միջոցը կուղղվի առաջին հերթին քաղաքական փախստականների նկատմամբ լրտեսության կանխմանը:
Իրանը, Չինաստանը, Սիրիան, Ուզբեկստանը և Էրիթրեան հաճախ են հայտարարում Շվեդիա փախած քաղաքացիների նկատմամբ լրտեսության մասին, բայց նման լրտեսական գործերի շատ փոքր մասն է հասնում դատարան:
Նոր օրենքը նաև կընդլայնի Շվեդիայի դեմ «ապօրինի լրտեսական գործողություններ» հասկացությունը և կխստացնի նման գործողությունների նկատմամբ պատիժը: Հիմա դրա համար նախատեսվելու է 6 ամսից մինչև 2 տարվա ազատազրկում:
Այդ հասկացությունների նոր սահմանումն ինքնին ուղղված է ցանկացած տեսակի լրտեսության դեմ պայքարին:








































