Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և շնորհավորել վերջինիս նախագահական ընտրություններում հաստատուն հաղթանակ տանելու կապակցությամբ: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությանը, Սաակաշվիլին հաջողություն է մաղթել Ալիևին բարձրագույն պետական պաշտոնում՝ հանուն ադրբեջանցի ժողովրդի բարեկեցության և պետության ապագա զարգացման:
Ալիևը շնորհակալություն է հայտնել Սաակաշվիլիին ուշադրության և շնորհավորանքի համար:
Նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումից և համոզմունք հայտնել, որ կապերը կզարգանան նաև առաջիկայում:









































