BBC բրիտանական մեդիակորպորացիան կեղծիք է թույլ տվել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի մոտ քիմիական հարձակման մասին տեսանյութում, որը լրագրողները հրապարակել էին YouTube-ում: Ինչպես հաղորդում է «Ռոսիա 24»-ը, օգտատերերը բացահայտել են, որ տեսանյութը վերահնչյունավորված է, ինչը հանգեցրել է իմաստի խեղաթյուրման:
Տեսանյութում վերահնչյունավորվել են բժշկուհու բառերը, որը պատմել է քիմիական հարձակման և դրա հետևանքների մասին: Իրականում տեքստը հետևյալ կերպ է հնչել. «Դա բացարձակ քաոս և կոտորած է: Մեզ մոտ մարդկանց զանգվածային հոսք է եղել՝ լուրջ այրվածքներով: Երևում է, որ նրանք նման վնասվածքներ են ստացել նապալմով հարձակման կամ նման մի բանի հետևանքով»:
Սակայն BBC-ի տարբերակում «նապալմով հարձակումը» փոխված է «քիմիական զենքով հարձակման»: Արդյունքում BBC-ն ջնջել է տեսանյութը, սակայն այն տարածվել է այլ կայքերում:








































