WikiLeaks-ի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանժը հերթական անգամ քննադատել է սկանդալային կայքին նվիրված «Հինգերորդ իշխանություն» ֆիլմը՝ նամակ հղելով գլխավոր դերակատար, բրիտանացի դերասան Բենեդիկտ Քամբերբեթչին:
«Ես կարծում եմ՝ դուք լավ մարդ եք, սակայն ես չեմ կարծում, որ դա լավ ֆիլմ է: Ես չեմ կարծում, որ այն դրական կլինի ինձ և այն մարդկանց համար, որոնց համար ես անհանգստանում եմ: Այն հիմնված է սուտ գրքի վրա՝ գրված այնպիսի մարդու կողմից, ով գրել է ինձնից և իմ կազմակերպությունից վրեժ լուծելու համար»,- գրել է Ասանժը նամակում, որը հրապարակվել է Guardian թերթում:
Դրա հետ մեկտեղ Ասանժը համաձայնել է հանդիպել Քամբերբեթչի հետ՝ նշելով կապերի կարևորությունը դերասանի և այն մարդու միջև, ում նա մարմնավորում է: Ասանժն ասել է, որ տեսել է դերասանի նախկին աշխատանքները և իրեն դուր են եկել:









































