Իսպանիայի հավաքական հրավիրվելուց հետո «Սուոնսի»-ի հարձակվող Միչուն կիսվել է տպավորություններով:
«Ցանկացած ֆուտբոլիստի համար ազգային հավաքական հրավիրվելը լավագույն բանն է, որ կարող է լինել: Իսպանիայի հավաքականի մարզաշապիկը կրելը մանկության երազանքս է: Ինձ հատուկ մարդ եմ համարում: Սա իմ մեծագույն ձեռքբերումն է:
Շատ դժվար է այստեղ հայտնվելը: Իսպանիայում շատ տաղանդավոր խաղացողներ կան, ովքեր հավաքականում չեն:
Նորամուտի խաղերից առաջ միշտ որոշակի հուզմունք կա, բայց նման թիմակիցների շրջապատում քեզ ավելի հանգիստ ես զգում»,- ասել է Միչուն:







































