«Ինտեր»-ի հարձակվող Դիեգո Միլիտոն ակումբի ղեկավարությունից առաջարկ է ստացել երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը:
Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2014 թվականի հունիսի 30-ին: Հաղորդվում է, որ խաղացողը մտադիր է վերադառնալ Արգենտինա ու այնտեղ անցկացնել կարիերայի վերջին տարիները, սակայն «Ինտեր»-ը ցանկանում է պահել նրան թիմում:
Ա Սերիայի ներկա խաղարկությունում Միլիտոն, վերադառնալով ծանր վնասվածքից հետո, անցկացրել է 3 խաղ ու դարձել է 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:








































