«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռումինիայի էկոնոմիկայի նախարար Վարուժան Ոսկանյանը հոկտեմբերի 7-ի երեկոյան հրաժարական է տվել: Ոսկանյանը հրաժարականի դիմումը վարչապետ Վիկտոր Պոնտային ներկայացրել է անմիջապես այն բանից հետո, երբ Ռումինիայի Սենատը ձայների ճնշող մեծամասնությամբ մերժեց գլխավոր դատախազի դիմումը նրա դեմ քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իր հրաժարականը Վարուժան Ոսկանյանը բացատրել է կառավարության գործունեությունը կասկածի տակ չդնելու ցանկությամբ:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում










































