ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հայտարարել է, որ 2030-ին երկրի բնակչության մոտ կեսը խմելու ջրի պակաս կզգա: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
«2030-ին աշխարհի բնակչության մոտ կեսը կարող է բախվել խմելու ջրի պակասի հետ: Պահանջարկը կարող է գերազանցել ջրի քանակությունը 40 տոկոսով»,- ասել է գլխավոր քարտուղարը «Ջրային գագաթնաժողով-2013»-ի ժամանակ:
Գլխավոր քարտուղարը կոչ է արել խոչընդոտել ջրի «ոչ խելացի օգտագործմանը», ինչպես նաև ստեղծել ավելի տնտեսող իրիգացիոն համակարգեր` օգտագործվող ջրի քանակը նվազեցնելու համար: Պան Գի Մունը նաև ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը պետք է անի ամեն հնարավոր բան` ջրի պակասի պատճառով առաջացած տեղային և տարածաշրջանային հակամարտությունից խուսափելու համար:











































