Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը Իսպանիայի Բիլբաո քաղաքում մասնակցում է «Մեծ սաղավարտի»-ի 6-րդ խաղարկության եզրափակիչին:
Այսօր կկայանա երկրորդ տուրը, իսկ Արոնյանի հակառակորդն է ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը: Լևոնը հանդես է գալու սև խաղաքարերով:
Հիշեցնենք, որ առաջին տուրի բոլոր պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի: Արոնյանի մրցակիցը Լագրեյվն էր:








































