Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Վիկտոր Վալդեսը հայտարարել է, որ իր` ակումբը լքելու որոշումը մնալու է անփոփոխ և այն պետք է հարգել:
«Իմ որոշումը պետք է հարգել: Երբ նման ակումբում հանդես ես գալիս երկար տարիներ, ճնշումը մեծանում է: Այս հարցը փակված եմ համարում:
Արդեն խոսել եմ ակումբի ղեկավարության հետ և տեղեկացրել, որ պատրաստ եմ դիտարկել այլ ակումբների առաջարկներ: Պատրաստ եմ նոր մարտահրավերների»,- Վալդեսի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հավելենք, որ 2014թ. ամռանը Վալդեսն ազատ գործակալի կարգավիճակ կստանա:





































