Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն վստահ է, որ Իսպանիայի չեմպիոնի տիտղոսի համար պայքարելու են երեք ակումբներ: Արգենտինացի մասնագետը նշել է, որ չեմպիոնության համար պայքարի մեջ կմտնեն «Ռեալ»-ը, «Ատլետիկո»-ն և «Բարսելոնա»-ն:
«Ակնհայտ է, որ ազգային առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելու համար պայքարելու են երեք թիմեր: Ինձ հետ կարող են չհամաձայնել, բայց ես այդ կարծիքին եմ:
Ինձ համար շատ հաճելի է տեսնել, թե ինչպես են սաներս մարզվում: Նրանք ջանք չեն խնայում յուրաքանչյուր մարզման ժամանակ»,- Goal. com-ը մեջբերում է Մարտինոյի խոսքերը:







































