ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ հայտարարել էր ԵԽԽՎ պատվիրակության կազմում փոփոխություններ կատարելու մտադրության մասին:
Այդպես նա նպատակ ունի պատվիրակությունից հեռացնել «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանին: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, իշխանությունները, վախենալով, որ Փոստանջյանը մեծ աղմուկ կբարձրացնի ու կփորձի իրեն զոհի դերում ներկայացնել, մտադիր են այդ հարցը լուծել «անաղմուկ»: Մասնավորապես իշխանությունները ծրագրել են փոխել ԵԽԽՎ պատվիրակության կազմավորման կարգը: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում, սակայն, ասել է, որ դեռևս հայտնի չէ, թե ինչպես է փոխվելու այդ կարգը, ու պատվիրակությունն ինչպես է ձևավորվելու: Ասել է թե՝ մտադրությունը կա, բայց այն իրագործելու մեխանիզմները դեռ անհայտ են:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































