Հունաստանում դատարանը նախկին պաշտպանության նախարար Ակիս Ցոխաձոպուլոսին, ով մեղադրվում է կաշառակերության և փողեր լվանալու մեջ, 20 տարվա ազատազրկման է դատապարտել: Այս մասին հաղորդում է հունական Skai հեռուստաալիքը:
Այսպիսով, նախկին պաշտպանության նախարարը դատապարտվել է նման հանցագործությունների համար նախատեսվող խստագույն պատժին:
Նրա կինը և զարմիկն ազատազրկվել են 12 և 6 տարով` համապատասխանաբար:
Դատական գործընթացի ընթացքում պարզ է դարձել, որ Ցոխաձոպուլոսը և նրա հանցակիցներն ապօրինի կերպով առնվազն 55 մլն եվրո են ստացել` 1997-2001-ի ընթացքում հակահրթիռային համակարգերի և սուզանավերի գնման պայմանագրեր կնքելով:






































