Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել «Միլան»-ի հաջորդ տնային հանդիպումն անցկացնել առանց հանդիսականների:
Այսպիսով, ֆեդերացիան որոշել է պատժել «Միլան»-ին «Յուվենթուս»-ի դեմ խաղից հետո, որում «ռոսոներիներ»-ի երկրպագուները աչքի էին ընկել ռասիստական արտահայտություններով:
«Միլան» – «Ուդինեզե» հանդիպումը, որ կայանալու է հոկտեմբերի 19-ին, կանցկացվի դատարկ «Սան Սիրո»-ում:












































