Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ուլի Հյոնեսը քննադատել է Գերմանիայի ազգային հավաքականի մարզիչ Յոահիմ Լյովին, քանի որ վերջինս հավաքական է հրավիրել Մարիո Գյոտցեին, ով, ըստ Հյոնեսի, դեռևս մարզավիճակ ձեռք չի բերել վնասվածքից ապաքինվելուց հետո:
«Եթե Գյոտցեն այս երկու շաբաթը մնար Մյունխենում ու վերականգնողական ծրագիր անցներ, բավարարված կլինեին երկու կողմերն էլ», – ասել է Հյոնեսը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին գերմանացիները կմրցեն Իռլանդիայի դեմ, իսկ հոկտեմբերի 15-ին` Շվեդիայի ընտրանու դեմ:









































