Շախմատի Հայաստանի ազգային հավաքականի առաջին համար Լևոն Արոնյանը հոկտեմբերի 7-13-ը Իսպանիայի Բիլբաո քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտ»-ի 6-րդ խաղարկության եզրափակիչին (ՙՇախմատային վարպետներ՚):
Լևոնի մրցակիցները կլինեն Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Շահրիյար Մամեդյարովը և Մայքլ Ադամսը:
Առաջին տուրում կկայանան հետևյալ պարտիաները՝
Լևոն Արոնյան – Մաքսիմ Վաշիե-Լագրավ
Մայքլ Ադամս – Շահրիյար Մամեդյարով
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: