Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը «ցավալի» է անվանել Մոսկվայի որոշումը՝ կրճատելու Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական առաքելության աշխատակիցների թիվը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի հետ հարցազրույցում։
Նա նաև հայտարարել է, որ Սան Ֆրանցիսկոյում ռուսական գլխավոր հյուպատոսության փակմամբ հավասարվել է երկու երկրների դիվանագիտական օբյեկտների թիվը։
Նոյերթն ընդգծել է, որ չնայած դրան, ԱՄՆ-ը չի արտաքսում ռուս դիվանագետներին հյուպատոսության փակումից հետո։
«Մենք հույս ունենք, որ կկարողանանք վերադառնալ իրավիճակի, երբ մեզ կհաջողվի աշխատել Ռուսաստանի հետ ընդհանուր հարցերի վրա»,-հավելել է Պետդեպի ներկայացուցիչը։






































