«Ռեալ»-ի հարձակվող Ալվարո Մորատան նշել է, որ փորձում է չկենտրոնանալ կողմնակի մտքերի վրա: Ֆուտբոլիստը նշել է, որ հիմնական կազմում տեղ զբաղեցնելու հնարավորություն կստանա, եթե շատ աշխատի:
«Փորձում եմ ուշադրություն չդարձնել կողմնակի մտքերի վրա: Հաստատ գիտեմ` եթե շատ աշխատեմ, հիմնական կազմում հանդես գալու հնարավորություն կստանամ:
Ես դժվարանում եմ խոսել ինքս իմ մասին, գնահատել խաղս: Ինչպես ասում են, կողքից ավելի լավ է երևում: Այդպես է նաև մարզչի դեպքում` նրան ավելի պարզ է երևում, թե ով կարող է տեղ զբաղեցնել թիմի հիմնական ակզմում, իսկ ով` ոչ:








































