Անգլիայի գործող չեմպիոն «Մանչեսթեր Յունայթեդ»-ը պատրաստվում է նոր պայմանագիր առաջարկել թիմի երիտասարդ կիսպաաշտպան Ադնան Յանուզային և խուսափել Պոլ Պոգբայի հետ կապված պատմությունից, ով տեղափոխվեց «Յուվենթուս»:
Բելգիացի 18-ամյա կիսապաշտպանը շաբաթ օրը կայացած «Սանդերլենդ»-ի դեմ խաղում դարձավ դուբլի հեղինակ, իսկ թիմը 1:2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Սանդերլենդ»-ի նկատմամբ:
Յանուզայի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2014թ. ամռանը: The Guardian-ի փոխանցմամբ՝ «Յունայթեդ»-ի ղեկավարությունը շտապում է նոր բանակցություններ սկսել ֆուտբոլիստի հետ:
Նշվում է, որ Յանուզայի ծառայություններով հետաքրքրվում են «Յուվենթուս»-ը, «Բավարիա»-ն ու «Ռեալ»-ը:






































